BMW ընկերության ավտոմեքենաների վրա, մոտակա 2-3 տարում, կսկսեն տեղադրել հատուկ լազերային լուսարձակներ:

NEWSru.com-ի փոխանցմամբ, նոր տիպի լուսարձակներով առաջին ավտոմեքենան կլինի սպորտային i8-ը, որի սերիական տարբերակը կներկայացվի 2013 թվականին` Ֆրանկֆուրտի ավտոսրահում: Ավելի ուշ նախատեսվում է նման լուսարձակներ տեղադրել ավտոընկերության բոլոր տեսակի մեքենաների վրա:

BMW-ի մասնագետների խոսքով, նոր սերնդի լուսարձակներն անվնաս են:

Որպես լույսի աղբյուր լազերի հիմնական տարբերությունն այն է, որ լազերային լույսը միագույն է: Բոլոր լուսային ալիքներն ունեն նույն երկարությունը, ինչը թույլ է տալիս ստեղծել չցրվող լույս, ընդ որում, 1000 անգամ ավելի մեծ ինտենսիվությամբ, քան սովորական լուսային դիոդները, գրում է Inside Line-ը: