Պեկինում Չինաստանի միջազգային մամուլի կենտրոնն այսօր 20 երկրներից ժամանած լրագրողներին է ներկայացրել թայցիցյուան ոճի վարպետ Չեն Յան Սոնչուանին, ում աշակերտները, ինչպես ինքն ու կինը, ցուցադրել են իրենց դպրոցի տեխնիկան:
Թայցիցյուանը չինական ուշուի «ներքին ուղղության» ամենահայտնի ոճերից մեկն է: Այս մարտարվեստը ներդաշնակորեն համատեղում է ինքնապաշտպանության, վերականգնման եւ հոգեֆիզիկական զարգացման մեթոդները:
Յան Սոնչուանը 73 տարեկան է, 63 տարի վարպետը զբաղվում է թայցիցյուանով եւ հանդիսանում է տվյալ դպրոցի ավանդական գծի 11-րդ վարպետը։ Այդ ոճը զարգացել է վաղ 16-րդ դարում։ Ոճի հիմնական հասկացությունն է Ին եւ Յանի փոխազդեցության մասին փիլիսոփայական դոկտրինը, ինչպես նաեւ ներքին էներգիայի աշխատանքը, Միջօրեականներում եւ ջրանցքներում էներգիայի շրջանառությունը եւ ասեղնաբուժությունը։
Չենի ոճով ի սկզբանե մեծ ուշադրություն է դարձվում ներքին աշխատանքին, որը բաղկացած է սովորողի ինքնակազմակերպման բարձր աստիճանից, ինչպես նաեւ ավանդական թայցիցյուանի արտաքին ձեւերի եւ ներքին կանոնների ուսումնասիրությունից: Անհատականության ձեւավորման հաջորդ փուլը ներքին առաջադրանքի կատարման վրա կենտրոնանալու եւ հարմարվելու ունակության ուսուցումն է: Դա ձեր մարմինը տիրապետելու արվեստ է: Առավելագույն կոնցենտրացիան յուրաքանչյուր շարժման մեջ:
Թայցիցյուանն ավելին է, քան մարմնամարզության տեսակ, որը թույլ է տալիս միշտ լինել լավ ֆիզիկական վիճակում եւ լավ, ուրախ տրամադրությամբ, ինչպես նաեւ ավելին, քան բռունցքի պայքարի կատարյալ տեխնիկան: Թայցիցյուանը լիարժեք եւ գիտակցված կյանք է, որը տալիս է մաքուր եւ սթափ ուրախություն։
Պարույր Սինյավսկի՝ Պեկինից











