Այսօր Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչներն իրազեկման ակցիա են իրականացրել Բեռնում։
Շվեյցարացի մոտ հարյուր պատգամավորների խորհրդարանի շենքի մուտքի առջեւ դիմավորելով, ակցիայի մասնակիցները տեղեկացրել են Արցախում սպասվող էթնիկական զտումների եւ ցեղասպանության մասին։ Տեղեկատվական թռուցիկներ են տրամադրել՝ հորդորելով կոնկրետ գործիքակազմի դիմել Ադրբեջանին սանձելու համար։











