Գրանադան մեզ տվեց 2 շատ կարեւոր հայտարարություն: Այս մասին Հանրային Հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հարցին, թե ինչ տվեց մեզ Գրանադայի հանդիպումը, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջինը՝ քառակողմ հայտարարությունն էր, նախագահ Մակրոնի,կանցլեր Շոլցի, ԵՄ նախագահ Շառլ Միշելի եւ իմ, երկրորդը՝ մեր երկկողմ հայտարարությունը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն դեր Լայենի: Ըստ էության սրանով ինչ արձանագրվեց.  արձանագրվեց, որ էլի իմ խորհրդին հետեւելով չեմ ուզում ասել աննախադեպ, բայց շատ կարեւոր արձանագրում է, որ ԵՄ-ում Հայաստանի հետ հարաբերությունների խորացման առումով կա կոնսենսուս, սա էս է  նշանակում, որովհետետեւ ԵՄ երկու սյուները՝ Եվրամիության խորհուրդը եւ Եվրահանձնաժողովը արձնագրեցին ասյ փաստը: Հաջորդը՝ երկու հայտարարություններում էլ արձնագրվեց, թե Եվրոմիության, թե մեր տեսակետից, թե որոնք պետք է լինեն մեր տարածաշրջանում խաղաղության հենասյուները: Այդ հենասյուներից մեկը ՀՀ-ի եւ Ադրբեջանի փոխադարձաբար տարածքային ամբողջականությունների  ճանաչումն է՝ տարածքների չափերի ընդգծումով, որը բազմիցս խոսել ենք, երկրորդը, որ սահմանների դելիմիտացիայի գործընթացը պետք է տեղի ունենա 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա եւ համաձայն կողմերին փոխանցված խորհրդային միության վերջին շրջանի քարտեզների եւ երրորդը, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա երկրների սուվերենության լիարժեք պաշտպանության, իրավազորության, հավասարության եւ փոխադարձության ներքո»,- ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ Գրանադայում նաեւ դատապարտվեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ուժի գործադրումը, արձանագրվեց ԼՂ ժողովրդի բռնի տեղահանումը, արձանագրվեց ԵՄ եւ նաեւ ԱՄՆ պատրաստըակամությունը աջակցել Հայաստանին հումանիտար իրավիճակը կառավարելու առումով, արձնագրվեց, որ ԼՂ հայերը Լեռնային Ղարաբաղ վերադառնալու իրավունք պիտի ունենան առանց նախապայմանների եւ նրանց այդ իրավունքը պետք է պաշտպանվի եւ արձնագրվեց, որ ԵՄ-ն պատրաստ է ՀՀ-ի հետ հարաբերությունները պետք է խորացնի  այնքան, ինչքան Հայստանը կցանկանա:

«Սա առավելություններն են, բացը այն է, որ հայտարարություններ, մասնավորապես առաջինը քառակողմ է, եւ ոչ թե հնգակողմ: Այսինքն, եթե ի սկզբանե նախատեսվում էր, որ պետք է լինի հնգակողմ, բայց Ադրբեջանի ստորագրության բացակայությունը այդ փաստաթղթի ներքո թերություններից է: Օրինակ եթե հիմա այդ թղթի ներքո լիներ Ադրբեջանի ստորագրությունը, ես հիմա կասեի, որ հավանականությունը, որ մենք մինչեւ տարվա վերջ կստորագրենք խաղաղության պայմանագիր, 70 տոկոսից ավելի բարձր է»,- նշեց նա: