Ռուսական հարթակներում մեր ներկայությունը միշտ կա, որովհետև մենք ՀԱՊԿ անդամ ենք տվյալ պահին, և այդ հարթակներում մեզ հետաքրքրող հարցերը ստանում են մեր կողմից պարզաբանումներ, եթե անհրաժեշտ է: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 23-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, որ Հայաստանը բանակցությունների  գնում է  Թեհրան, Արևմուտք, բայց բանակցությունների չի գնում ռուսական հարթակ, ինչո՞ւ։

Նա նշեց, որ վերջերս ՀՀ ԱԺ պատգամավորները մասնակցել են ՀԱՊԿ նիստին։

Լրագրողի ճշտող հարցին՝ «այսինքն` ռուսական հարթակը չե՞նք բոյկոտում»։ ՔՊ-ական պատգամավորը պատասպանեց. «Իհարկե, ոչ... առայժմ»։