Ուշիի ոլորաններում նախօրեին 9 մարդու կյանք խլած ավտովթարից մահացածներից երեքը NEWS.am—ի բացառիկ տեղեկություններով, Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղից էին՝ 50–ն անց ամուսիններ ու իրենց 18-ամյա որդին։

Մահացած տղամարդը ՊՆ-ում էր աշխատում, կոչումով՝ գնդապետ։

Իրենք թեև երկար ժամանակ է, որ Հնաբերդում չեն բնակվում, Երևանում են բնակվում, սակայն երեկ Հնաբերդ էին գնացել և դեպքը տեղի է ունեցել Երևան վերադառնալու ճանապարհին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 3-ին երեկոյան Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira»-ն և կցորդիչով բեռնատարը։ Վթարի հետեւանքով զոհվել է 9 մարդ, ևս երեքը վիրավոր են։

Տուժածներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, մյուսին գիշերը վիրահատել են, երրորդ տուժածն անցնում է անհրաժեշտ հետազոտությունները, առողջական վիճակը միջին ծանրության է: Զոհվածների անունները դեռեւս չի հաղորդվում։

Փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով հանել են դիերը վթարված ավտոմեքենաներից, ինչպես նաև ավտոմեքենաները հեռացրել են ավտոճանապարհից։

Վթարի մասնակից 4 մեքենաներից մեկը՝ բեռնատարը ռուսական համարանիշներով է եղել։

Վթարով պայմանավորված մինչև հիմա Ուշիի մի հատվածում լույս չկա։