ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանի՝ ամուսնուն օգնական նշանակելու մասին պարզաբանումը լսելը ինձ համար դա տհաճ էր։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։

«Տիկինը հիմա այդ ձևով է պատասխանել։ Եթե հասարակական հիմունքներով հնարավոր է, որ իր ամուսինը․․․ ուղղակի պետք է չասեր՝ ամուսինս գալիս ու ինձ սպասում է, օրինակ՝ ինձ համար դա տհաճ էր լսելը, ի՞նչ է նշանակում դա, բայց Գյումրի, կին, ընտանիք, երեխա, խանդ, նորմալ է, տղամարդ է, կարող է խանդել»,- նշեց նա։

Ամուսնունս օգնական եմ նշանակել որպեսզի դրսում չսպասի. ՔՊ-ական պատգամավորի պարզաբանումը