Թմրամոլության և թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարը ոստիկանության աշխատանքի առանցքային ուղղություններից է։ Ամենօրյա հետևողական և անզիջում պայքարի արդյունքները խոսուն են։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բացահայտման հերթական դեպքը գրանցվեց հոկտեմբերի 24-ին՝ մայրաքաղաքում։
Ծառայություն իրականացնող պարեկները ժամը 13.30-ին, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, Աթենքի փողոցում ձերբակալել և, իր ավտոմեքենայով հանդերձ, ոստիկանության Մալաթիայի բաժին են տեղափոխել 49-ամյա մի տղամարդու։ Նաև՝ 40-ամյա ուղևորին, որը փորձել էր կոշիկի միջից աննկատ ավտոմեքենայի տակ նետել փաթեթավորված սպիտակ փոշենման զանգված։ Վարորդը հայտնել է, որ մեքենայում կա մարիխուանա։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները պարզվում են։











