«Չենք լռելու» նախաձեռնությունը սկսում է վիդեոզրույցների նոր շարք` «Չլռելու արժեքը» ընդհանուր խորագրով: Շարքի շրջանակներում նախաձեռնությունը «Հայկական ժամանակ», «Ժողովուրդ», «Չորրորդ ինքնիշխանություն» եւ «Հրապարակ» թերթերի օրինակով ներկայացնելու է այն վիճակը, որում հայտնվել է հայաստանյան մամուլը զրպարտությունը ապաքրեականացնող օրենսդրական փոփոխություններից:

Շարքի առաջին հյուրն է «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը: Թերթի դեմ այս պահի դրությամբ 5 դատական հայց կա:

Հիշեցնենք, որ զրպարտության եւ վիրավորանքի հոդվածների ապաքրեականացումից հետո բազմաթիվ հայցեր ներկայացվեցին լրատվամիջոցների դեմ: Այս կապակցությամբ մի քնաի թերթերի խմբագիրներ հանդես են եկել հայտարարությամբ, պահանջելով հակասահմանադրական ճանաչել այդ դրույթները: Նման առաջարկ ՍԴ-ին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը: