«Չենք լռելու» նախաձեռնությունը «Չլռելու արժեքը» վիդեոզրույցների շարքի շրջանակներում 4 օրաթերթի օրինակով շարունակում է հանրությանը ներկայացնել այն վիճակը, որում հայտնվել է հայկական մամուլը զրպարտությունը ապաքրեականացնող օրենսդրական փոփոխություններից հետո:
Այսօր հրապարակվել է 5 դատական գործերի մեջ ներքաշված «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի հետ զրույցը:
Հիմա էլ ներկայացվում է «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի չլռելու արժեքը, որի դեմ 2 դատական հայց կա: Այն ներկայացնում է թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը:
Հիշեցնենք, որ զրպարտության եւ վիրավորանքի հոդվածների ապաքրեականացումից հետո բազմաթիվ հայցեր ներկայացվեցին լրատվամիջոցների դեմ: Այս կապակցությամբ մի քնաի թերթերի խմբագիրներ հանդես են եկել հայտարարությամբ, պահանջելով հակասահմանադրական ճանաչել այդ դրույթները: Նման առաջարկ ՍԴ-ին ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:











