«Չենք լռելու» նախաձեռնությունը շարունակում «Չլռելու արժեքը» վիդեոզրույցների շարքը, որի շրջանակներում «Հայկական ժամանակ», «Ժողովուրդ», «Չորրորդ ինքնիշխանություն» եւ «Հրապարակ» թերթերի օրինակով ներկայացվում է այն խայտառակ վիճակը, որում հայտնվել է հայաստանյան մամուլը զրպարտությունը ապաքրեականացնող օրենսդրական փոփոխություններից հետո:

Հոկտեմբերի 31-ին, արդեն հրապարակվել են զրույցները «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի եւ «Չորրորդ ինքնիշխանություն» օրաթերթի լրագրող Գոհար Վեզիրյանի հետ:

Այժմ «Չենք լռելու»-ն ներկայացնում է «Ժողովուրդ» օրաթերթի չլռելու արժեքը: Պատմում է գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը: «Ժողովուրդ»-ի դեմ այս պահի դրությամբ 3 դատական հայց կա: