Չնայած վերջին տարիներին մեր հետ անընդհատ, շարունակական, ոչ հաճելի իրադարձություններին, ես վստահ եմ, որ հայկական բանակը կա, հայկական բանակը լինելու է, հայկական բանակը միևնույն է՝ մնալու է մեր երկրի հիմնական պաշտպանող ուժը: Այդ մասին ասել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը:

«Դժվար է գնահատական տալ կադրային սպային, թե ինչ է իր համար հայկական բանակը, ինչ է ծառայությունը. բանակը իրենց կյանքն է, ընտանիքն»,- ասել է Կարապետյանը։

Գեներալ-մայորը շնորհավորել է մեր զինծառայողներին, շաքայիններին, ենթասպաներին, սպաներին և գեներալներին՝ տոնի կապակցությամբ։

«Շնորհավորում եմ մեր տղաներին, աղջիկներին, մաղթում բարի ծառայություն՝ հանուն մեր հայրենիքի»,- նշել է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդը։