Նախնական տվյալներով տուժածներ այս պահին չկան, մեկ քաղաքացի եւ մեկ հրշեջ ծխահարվել են, նրանց նախնական բուժօգնություն է ցուցաբերվել: Այս մասին այսօր՝ փետրվարի 10-ին, Թբիլիսյան խճուղում գտնվող  պահածոների պահեստում բռնկված հրդեհի վայրից  լրագրողներին ասել է  Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը:

Նա հայտնել է, որ կարճ ժամանակում կանխվել է հրդեհի տարածումը, այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում:

Սարգսյանը հերքել է մամուլում շրջառվող այն վարկածը, որ հրդեհից առաջ պայթյուն է եղել եւ ասել է, որ նախնական տվյալներով պայթյուն չի եղել: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղում գտնվող  պահածոների պահեստում . դեպքի վայր է մեկնել 14 մարդտականն հաշվարկ,  սանդուղք եւ օժանդակ ուժեր: Դեպքի վայրում են ՆԳՆ փրկարա ծառայության ղեկավար կազմը:

Խոշոր հրդեհ Երեւանում. դեպքի վայր է մեկնել 12 մարտական հաշվարկ (ֆոտո)

Այրվում է պահածոների գործարանի պահեստը, հրդեհն ընդգրկել է 6000-7000 քառակուսի մետր տարածք. նոր մանրամասներ