Թբիլիսյան խճուղում այրվում է պահածոների գործարանի պահեստը, հրդեհն ընդգրկել է 6000-7000 քառակուսի մետր տարածք: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ՆԳՆ փրկարար ծառեայությունից:

Այս պահին հրդեհի վայրում աշխատոմ է 14 մարտական հաշվարկ, 2 սանդուղք, նաեւ օժանդակ ուժեր են մեկնել:

 Դեպքի վայրում են գտնվում ՆԳՆ փրկարար ծառայության ղեկավար կազմը: 

ՆԳՆ-ից հայտնում են, որ այրվում  է «Գրին լայֆ» ՍՊԸ-ի պահեստը:

Խոշոր հրդեհ Երեւանում. դեպքի վայր է մեկնել 12 մարտական հաշվարկ (ֆոտո)