«Մեծ քսանյակի» (G20) երկրների արտաքին գործերի նախարարները հրաժարվել են ուրբաթ օրը Ատլանտայում կայանալիք հանդիպումից առաջ ավանդական համատեղ լուսանկարից այն բանից հետո, երբ եվրոպացի ներկայացուցիչները դեմ են արտահայտվել Ռուսաստանի ներկայությանը, հայտնում է Reuters գործակալությունը։
Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Պետդեպարտամենտը լուսանկարահանումը հանել է պաշտոնական ծրագրից՝ ավելորդ ուշադրությունից խուսափելու և թույլ չտալու համար, որ այն շեղի մասնակիցներին բանակցություններից։
Հանդիպման մասնակիցների մոտ մեկ երրորդը, այդ թվում՝ Ավստրալիայի և Կանադայի ներկայացուցիչները, հասկացրել են, որ չեն ցանկանում լուսանկարվել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, հայտնել է արևմտյան մի դիվանագետ։
«Եվրոպացի գործընկերների և պարոն Լավրովի հետ համատեղ լուսանկար ոչ մի դեպքում չի լինի, որովհետև… Ռուսաստանի հետ նորմալ հարաբերություններ չկան», — ուրբաթ օրը՝ առաջին նիստի մեկնարկից առաջ, հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Յոհան Վադեֆուլը։
Ավելի վաղ եվրոպացի ներկայացուցիչները հնարավոր էին համարել երկու առանձին լուսանկար անել՝ մեկը Լավրովի մասնակցությամբ, մյուսը՝ առանց նրա։





























