COP17-ի եզրափակիչ լիագումար նիստում կողմերի գաղտնի քվեարկության արդյունքում Էկվադորի Հանրապետությունն ընտրվեց Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 18-րդ համաժողովը՝ COP18-ը, հյուրընկալող երկիր։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը։

«Շնորհավորում եմ Էկվադորի մեր գործընկերներին և մաղթում հաջողություն համաժողովի նախապատրաստման ու անցկացման գործում»,– գրել է նախարարը։