Իրանի նկատմամբ ռազմատենչ հռետորաբանությունը վտանգավոր է: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
«Ինչ վերաբերում է ռազմաշունչ հայտարարություններին, թե ինչ-որ մեկը` Իսրայելը կամ այլ մեկը, պատրաստ ուժ կիրառել Իրանի կամ Մերձավոր Արեւելքում մեկ այլ երկրի նկատմամբ, ապա դա ծայրահեղ վտանգավոր հռետորաբանություն է»,- Մեդվեդեւի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»:
Ռուսաստանի նախագահը նշել է, որ մթնոլորտը Մերձավոր Արեւելքում թեժացած է, եւ եթե այդ պայմաններում մեծացվի ռազմաշունչ ալիքը, ապա դա կարող է բախում հրահրել:
Դմիտրի Մեդվեդեւը բոլորին հանգստության կոչ է արել, եւ օրակարգի հարցերի կառուցողական քննարկումները շարունակելուն: «Այդ ամենը կարող է ավարտվել մեծ պատերազմով, եւ դա Մերձավոր Արեւելքի համար կարող է աղետ դառնալ»,- զգուշացրեց նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նույնպես նախազգուշացրել էր, որ Իսրայելի ռազմական հարվածներն Իրանին լուրջ սխալ կլինեն, որոնք հղի են անկանխատեսելի հետեւանքներով:
ԱԷՄԳ-ն նոր զեկույց է պատրաստել Իրանի միջուկային խնդրի վերաբերյալ, որի համաձայն Իրանն ի վիճակի է ստեղծել ատոմային ռումբ, եւ շատ վերլուծաբաններ կարծում են, որ զեկույցը կարող է հիմք դառնալ Իրանին հարվածելու համար:
Հստակորեն ցույց է տալիս, որ Իրանը ատոմային ռումբ ստեղծելու ճանապարհին հաղթահարել է հիմնական փուլը:




























