Հունաստանում ավարտին մոտեցող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը մրցում է հոլանդացիների հետ: Առաջինն ավարտվեց երկրորդ համարների պարտիան: Լյուկ վան Վելին ու Սերգեյ Մովսիսյանը 20-րդ քայլում համաձայնեցին ոչ ոքիի:
Լեւոն Արոնյան - Անիշ Գիրի, Վլադիմիր Հակոբյան - Իվան Սոկոլով, Դանիել Ստելվագեն - Գաբրիել Սարգսյան պարտիաները շարունակվում են:
7 տուրից հետո Հայաստանի հավաքականը 11 միավորով երկրորդ տեղում է: Նույնքան միավոր ունի նաեւ Գերմանիան, որը մրցում է 12 միավոր վաստակած եւ մրցաշարային աղյուսակը գլխավորող Ադրբեջանի հետ: Այդ մրցամարտում ոչ ոքի է ավարտվել Գեորգ Մեյեր - Վուգար Գաշիմով պարտիան: Մյուս պարտիաները շարունակվում են:




























