Արագածը չնկատել, նշանակում է մեր երեխաների՛ն չնկատել, մեր ոտքի տակը չնկատել։ Այս մասին «Տիկտոկ»-ի իր էջում հրապարակված տեսանյութում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կուսակցական հանդիպումներից մեկում:

«Արարատի ամենամեծ պրոբլեմը ո՞րնա, որ մենք Արագածը չենք նկատում, ժողովուրդ։ Մենք չենք նկատում Արագածը, նշանակում ա մենք մեր պրոբլեմները և մեր հույսերը, մեր երազանքները չենք նկատում։ Արագածը չնկատել, նշանակում է մեր երեխաների՛ն չնկատել։ Արագածը չնկատել, նշանակում է մեր ընտանիքները չնկատել։ Մեր ոտքի տակը չնկատել, մեր բակը, մեր այգին, մեր տունը, մեր փողոցը չնկատել»,- ասել է նա։