Գերմանական Mercedes ավտոարտադրողը պատրաստվում է նոր S-class-ի սեդանի թողարկմանը: Այն հագեցած է լինելու հարմարավետության եւ անվտանգության նորագույն տեխնոլոգիաներով, սակայն միաժամանակ լինելու է ավելի սլացիկ, քան արդեն եղած մոդելները:
Ինչպես փոխանցում է NEWSru.com-ը, նոր մոդելում կկիրառվեն անվտանգության դեռեւս չօգտագործված համակարգեր: Եթե, օրինակ, մեքենային վտանգ սպառնա կողքից, մեքենան վարորդին եւ ուղեւորներին կհրի դեպի կողքի անվտանգության բարձիկները` հարվածի ուժը նվազեցնելու համար:
Բրիտանական Autocar պարբերականը գրում է, որ S-class-ը հագեցած կլինի Magic Ride Control խցիկային համակարգով, որը նախապես հաշվի է առնում ճանապարհի բնույթը եւ համապատասխան կարգավորումներ է կատարում: Նշվում է, որ բոլոր այս նորարությունները գրեթե չեզոքացնում են շրջադարձերի ժամանակ մեքենայի թեքումը:




























