ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը չի մասնակցելու: Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Միևնույն ժամանակ նա ընդգծեց․«Կարծում եմ որպես նախագահող ԵԱՏՄ նիստին պետք է մասնակցենք»։

Հիշեցնենք, որ Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը նախատեսված է մայիսի 8-ին։

Օրերս Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ քննարկում են ԵԱՏՄ նիստին իր մասնակցությունը, իսկ ՌԴ նախագահի երդմնակալության վերաբերյալ հարցն անպատասխան էր թողել։