Պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք։ Այս մասին այսօր՝ մայիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց աչաջուրցի Սեւադա Ղուկասյանը։

«Ես դեռեւս շարունակում եմ մնալ իմ այն համոզմանը, որ պարտադիր պայման պետք է լինի՝ գերագույն գլխավոր դավաճանին անպայման ավանակի վրա թարս նստեցնենք ու ինչ-որ մի ձեւ դա բոլորը տեսնեն․ ազգը, սերունդները, փոքր երեխաները տեսնեն, որ այդպես դաստիարակվեն, որ հասկանան՝ դավաճանի վերջը մեկ է դա է լինելու։ Ավանակը նեղված ու ջղայնացած է, ասում է՝ բեռս ժամանակին տվեք ինձ, գնամ ու կորչեմ էստեղից։ Ակնհայտ է, որ Փաշինյան կոչեցյալն ի թիվս իր բոլոր այդ ծանր ու վատ թերությունների, ունի մի հատ մեծ առավելություն, ինքը տաղանդավոր դերասան է։ Նա կարողանում է բոլորին մի բան ասել, բոլորին հավատացնել ու անել դրա հակառակը»,- իր խոսքում նշեց Սեւադա Ղուկասյանը։

Հիշեցնենք, որ Սեւադա Ղուկասյանը հայտնի դարձավ իր ավանակով Ազգային ժողովի շենքի մոտ ակցիա իրականացնելուց հետո։ Նա ավանակին բերել էր Ազգային ժողով՝ Նիկոլ Փաշինյանին «թարս նստեցնելով» Իջեւան տանելու նպատակով։ Ակցիայից հետո Սեւադան իր ավանակի հետ ձերբակալվեց, ապա կալանավորվեց։