«Շիրակը հանուն հայրենիքի» շարժման անդամները Գյումրիում իրազեկման ավտոերթ են սկսել` ի աջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների:

«Սա իշխանական պայքար չէ, սա կուսակցական պայքար չէ, սա Հայ առաքելական եկղեցու գլխավորությամբ պայքար է հայրենիքի փրկության համար: Մենք պայքարելու ենք հանուն հայրենիքի, այն հայրենիքի, որն ուզում ենք փրկել, որտեղ ուզում ենք ապրել: Վաղը ժամը 12-ին ոտքով քայլենք դեպի Երեւան, կեցցե Հայաստանը»,- հայտարարեցին երթի մասնակիցները:

Հիշեցնենք, որ վաղը՝ մայիսի 8-ին ժամը 10։00-ից «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը քայլերթ է կազմակերպելու դեպի Երևան։