«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության ակտիվիստները պարզել են, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերությունը դիտարկում է Երեւանի երկաթուղային կայարանը որպես ոչ այլ ինչ, քան գյուղական խանութ:
«Պարզվում է, որ իրենք իրենց սոցիալական ուղղվածությամբ եւ կորպորատիվ բարձր պատասխանատվությամբ օժտված ընկերություն հռչակած «Հարավկովկասյան երկաթուղիները» («Ռուսական երկաթուղիների» դուստր-ձեռնարկություն) ամեն երեկո ժամը 20:30-ին փակում են այցելուների առջեւ հանրապետության գլխավոր կայարանաշենքի դռները:
Հետաքրքիր է իմանալ երկաթգծի ղեկավարության կարծիքն այն մասին, թե ի՞նչ նպատակով են աշխարհի կայարանները աշխատում շուրջօրյա եւ ո՞ր դեպքերի համար են դրանցում սպասասրահներ նախատեսված»,- ասված է նախաձեռնության հաղորդագրության մեջ:
Ներկայացվող տեսանյութի նկարահանումները կատարվել են երեկ` նոյեմբերի 17-ին, ժամը 20:45-ին:











