Լարված իրավիճակ է ստեղծվել Բաղրամյան-Դեմիրճյան, Պարոնյան-Դեմիրճյան խաչմերուկներում:

Ոստիկանները երկու ուղղություններով էլ խոչընդոտում են քաղաքացիների երթը: Այս պահին ԱԺ պատգամավորները բանակցում են ոստիկանության աշխատակիցների հետ, որպեսզի բացեն ճանապարհը: Ոստիկանությունը իր հերթին զգուշացնում է, որ հատուկ միջոցներ է կիրառելու եւ հորդորում է հղի կանանց դուրս գալ շարքերից:

Նշենք, որ այս վիճակը շարունակվում է արդեն մի քանի ժամ: Բագրատ Սրբազանը, որը գտնվում Պարոնյան-Դեմիրճյան խաչմերուկում, հայտարարեց, որ ոստիկանությունը քաղաքացու է առեւանգել:

Մեծ թվով ոստիկաններ են հավաքված եւ ԱԺ-ի, եւ կառավարական առանձնատների մոտ: