Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ոստիկաններին: Էվալլա իրենց համբերությանը, որ դիմանում են շարժման մասնակիցների սադրանքներին: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Երբ պատգամավորները հայտարարում են, որ ուզում են գնալ, և իրենց ասում են՝ այո՛, դուք կգնաք, ուղղակի ժողովրդին խնդրե՛ք մի փոքր հետ կանգնել, որ հնարավոր լինի ձեր մուտքը ապահովել, ասում են դուք մեր առաջ պայմաններ մի՛ դրեք և հրահրում են բախումներ: Երբ Բագրատ Գալստանյանը, չլինելով ԱԺ պատգամավոր, լինելով Կանադայի քաղաքացի, ասում է՝ դե ես ուրեմն գնացի, ու վրա է տալիս ոստիկանների վրա»,-հավելեց ԱԺ նախագահը:

«Առաջ ՀՀ-ում ընտրություններում իշխանություն ձևավորելու հնարավորություն չկար: Տեղյա՞կ եք, որ կաշառք էին բաժանում, ընտրությունները կեղծում էին: Իսկ միջազգային կառույցների գնահատականը տեսե՞լ եք, մեր ընտրությունների վերաբերյալ: Բոլոր միջազգային կառույցներն ասում են, որ ընտրությունները եղել են թափանցիկ, աննախադեպ մաքուր: Freedom house-ը ասել է, որ ՀՀ-ն ժողովրդավարության առումով շատ ավելի առաջ է, քան, օրինակ, եվրոպական շատ թեկնածու երկրներ»,-ասաց Ալեն Սիմոյանը: