Յունիբանկը շարունակում է մասնաճյուղերի ցանցի ընդլայնման, գործող մասնաճյուղերի վերակառուցման գործընթացը։ Այսօր հուլիսի 9–ին Երեւանում մեկ տարվա վերակառուցումից հետո վերաբացվեց Յունիբանկի «Աջափնյակ» մասնաճյուղը՝ Մարգարյան 29/11 հասցեում։
Վերակառուցման արդյունքում այսուհետև այստեղ հաճախորդների սպասարկումն կկազմակերպվի ավելի ընդարձակ, լուսավոր ու հարմարավետ պայմաններում, ավելի արագ ու արդյունավետ։
Աջափնյակ մասնաճյուղում մատուցվելու են բանկային բոլոր ծառայությունները։ Վարկերի մարման ու բանկային մի շարք այլ ծառայությունների համար հաճախորդներն այլևս կարիք չեն ունենա մոտենալ բանկի աշխատակցին։ Այդ գործարքները րոպեների ընթացքում կարող են կատարել սրահում տեղադրված սարքերի միջոցով՝ ինքնասպասարկման տարբերակով։
Մանրամասները՝ տեսանյութում։











