Ռուսաստանը երբեք իր ընկերներին, դաշնակիցներին կամ գործընկերներին ընտրություն չի ներկայացրել՝ մեզ հետ, թե մեր դեմ։ Մենք նման խնդիր չենք ունեցել, դա հակասում է մեր հիմնական սկզբունքներին. Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Արևմուտքի այս անամոթ ոճը ենթադրում է լիակատար անտեսում նրանց շահերի և մտահոգությունների նկատմամբ, ում հետ նրանք ռազմավարական երկխոսություն են հաստատում։ Դասական օրինակ է Ուկրաինան, թեև միակը չէ։
Արդյո՞ք հայ ժողովուրդը գիտակցում է, որ նման, այսպես կոչված, գործընկերային հարաբերությունները գործնականում չեն նշանակում պաշտպանություն, խնամակալություն, օգնություն, առավել եւս` հայտարարված մասշտաբով օգնություն:
Այս մեխանիզմի իրական նպատակն է պայմաններ ստեղծել որոշակի երկրի՝ Միացյալ Նահանգների արտաքին վերահսկողության տակ անցնելու համար։ Նրանք կօգնեն ձեզ որոշումներ կայացնելիս, բայց կօգտագործեն ձեր տարածքը, ռեսուրսները, հնարավորությունները՝ առանց ձեր շահերը հաշվի առնելու։
Ամերիկացիների այս անշահախնդիր լինելը տեսանելի է թեկուզ միայն այն եռանդով, որով նրանք բռնեցին Հայաստանը, թեև նախկինում նման ակտիվություն չէր նկատվում։
Մինչ այս Հայաստանը նույնպես շատ դժվար պատմական պահեր է ապրել։ Ի՞նչը թույլ չի տվել ԱՄՆ-ին նախկինում էլ մեծահոգություն ցուցաբերել, օգնել և որոշակի հնարավորություններ տալ։
Այցելությունների փոխանակումն արդեն անցել է էստաֆետային ռեժիմի։ Վերջերս ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը այցելեց Հայաստան: Բայց որտեղ Սամանթա Փաուերն է, այնտեղ հաջողություն…
Նա կրկին հայտարարեց օգնության մասին։ Հարց. սրանից ի՞նչ կտրամադրվի: Ամերիկացիները նման օգնություն են խոստացել շատերին, մասնավորապես՝ Սերբիայի, սակայն Սերբիան ոչինչ չի ստացել։
Միգուցե ոչ Հայաստանի ներկայիս իշխանությունները, բայց դուք դեռ ստիպված կլինեք վճարել, քանի որ նրանք միշտ պահանջում են ներդրված յուրաքանչյուր ցենտը, իսկ հիմա սովորել են հաշիվ պահանջել ամեն մի սենտի համար, նույնիսկ եթե այն չի տրամադրվել։
Ո՞վ, ինչքա՞ն և ինչպե՞ս է հատուցելու ԱՄՆ-ին իր հոգածությունն ու, այսպես ասած, ուշադրությունը։ Սա նույնպես լավ հարց է»,- նշել է Զախարովան։











