Ճանաչելի տարրերի մեկնաբանություն՝ ժամանակակից դիզայնով, որն արտացոլում է Land Cruiser մոդելի էությունը։ Նոր արտաճանապարհային մոդելը ստեղծելիս «Տոյոտա» ընկերությունն առաջնորդվել է հենց այս սկզբունքով։
«Toyota Land Cruiser-250»-ի հարավկովկասյան շնորհանդեսն անցկացվեց Վրաստանում՝ հատուկ ընտրված լեռնային տեղանքում։ Անտառներ, լեռներ, գետեր․ ընտրվել էին համապատասխան բոլոր վայրերը, որոնցով երթևեկելու համար էլ գերազանցապես նախատեսված է «Toyota Land Cruiser-250»-ը։ Նոր արտաճանապարհայինը մինչ այդ տեստ-դրայվ էր անցել Շոտլանդիայում։
277-279 ձիաուժ ունեցող մոդելն արտադրվելու է դիզելային և բենզինային շարժիչներով։ «Լենդ Կրուիզեր. մեքենա, որը հեշտացնում է սեփականատիրոջ առօրյան և որին կարել է վստահել»․ նոր Պրադոն մաքսիմալ մոտեցրել են հենց այս սկզբունքին՝ հարմարավետ է և ունի արտաճանապարհային բացառիկ հատկություններ։ 250-ը Land Cruiser-ի շարքում առաջինն է, որն ունի էլեկտրական ուժեղացուցչով ղեկային համակարգ (EPS) և առջևի կայունացուցչի ակտիվ կառավարում (SDM)՝ կարևոր նորամուծություններ՝ մեքենան հարմարավետ վարելու և փափուկ ընթացք ապահովելու համար ցանկացած արագությամբ և ցանկացած վայրում՝ թե լեռներում, թե քաղաքում, թե մայրուղու վրա։ Լենդ Կրուիզեր 250-ի ղեկին վարորդը միայնակ չէ։ Ստեղծողներն աջակցող մի ամբողջ համակարգ են ստացել։ Multi-Terrain Select-ն օգնում է ընտրել արտաճանապարհային վարման վեց ռեժիմ՝ կախված ճանապարհի մակերևույթից։ Այդ նույն ժամանակ, Multi-Terrain Monitor-ի միջոցով, չորս տեսախցիկի օգնությամբ վարորդն ունի շրջանաձև՝ 360 աստիճան դիտողականություն։ Մեքենայի ընդհանուր երկարությունը 4925 մմ է, լայնությունը՝ 1980, բարձրությունը՝ 1935 մմ։
Ինտերիերի և էքստերիերի ոճում ևս Land Cruiser 250-ը միաձուլում է ավանդականն ու ժամանակակիցը։ Հատուկ ուշադրություն է դարձվել անվտանգությանը՝ Toyota Safety Sense-ի և Toyota Teammate-ի կիրառմամբ։ Նախաբախման անվտանգության համակարգը նվազեցնում է այլ տրանսպորտային միջոցների ու հետիոտների հետ բախման վտանգը։ Նոր մոդելը «Տոյոտա Երևան»-ի սրահում սպասում են հուլիսին։
«Վերադարձ արմատներին»․ կայացել է նոր «Toyota Land Cruiser-250»-ի հարավկովկասյան շնորհանդեսը
Թեմա
Տեղադրություն











