Մսամթերքի շուկայի առաջատար ընկերություններից մեկի՝ «Բեկոն Պրոդուկտի» աշխատակիցների թիվը հասել է 350-ի։ Շուրջ 30 տարի առաջ գործը սկսել են 3 աշխատողով՝ ընդամենը 50 քառակուսի մետրանոց արտադրամասում, իսկ այսօր ընկերությունը գործում է ժամանակակից, միջազգային ստանդատներին համապատասխանող արտադրամասերում ու մասնաշենքերում։
Բեկոնը տարեցտարի մեծացնում է արտադրության ծավալները, ընդլայնվում են հոսաքագծերը, ավելանում են նոր խանութներ, ֆիրմային կետեր։ Համապատասխանաբար ավելանում է նաեւ աշխատակիցների թիվը։ Ընկերությունն իր զարգացման գործում կարևորում է հատկապես աշխատակիցների դերը։
Ընկերության Մարդկային ռեսուրսների կառավարման բաժինը յուրաքանչյուր աշխատողի համար մշակում է անհատական զարգացման պլան, որը ներառում է տարբեր օֆլայն ու օնլայն դասընթացներ, սեմինարներ, որոնք աշխատողին հնարավորություն են տալիս ունենալ մասնագիտական աճ։
Մանրամասները՝ տեսանյութում։











