Այն դատավորները, որոնք Փաշինյանի հանձնարարականները կատարելուց հետո, որպես գործիք իրենց պահելուց հետո այս կամ այն պատճառով իշխանությունների կողմից ենթարկվում են կարգապահական տույժի կամ հեռացվում են, ինչ մեկ է, թե իրենք ինչ կանեն: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, «Վարդաշեն» ՔԿՀ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Իրենք կարող են սկսել Փաշինյանի դեմ պայքարել, ընդդիմադիր հարցազրույցներ տալ, բայց խնդրում եմ՝ չավելանա մեկը, որ սկսելու է ասել եւ մեղադրել ՀՀԿ-ին Փաշինյանի հետ կապված ինչ-որ բանում: Դա տենդենց է, այն մարդիկ, որոնք երկար ժամանակ աշխատել են Փաշինյանի հետ, դուրս են գալիս ու սկսում են ՀՀԿ-ին մեղադրել ինչ-որ բաներում: Էդ մի բանը թող չանեն, մնացածը ինչ ուզում են, թող անեն»,-ասաց Մամիջանյանը:

Դիտարկմանը, որ 2018-ից հետո քաղհասարակությունը շատ ավելի լուռ է ապօրինությունների նկատմամբ, ՀՀԿ-ականն ասաց. «Քաղհասարակություն հասկացությունը 2018-ից սկսած այնքան լուռ է, որ կարծես գոյություն չունի: Ես լեգիտիմ իրվունք ունեմ կասկածելու, որ հավանաբար, որտեղից միացվել է Փաշինյանի «ռուբիլնիկը», նույն տեղից անջատվել է քաղհասարակությունը»: