Բայդենը խոսացել է բացատրություններ ներկայացնել ազգին, այդ ժամանակ էլ պարզ կլինի, թե ինչու է ինքը որոշել, որ որպես երկրի նախագահ կարող է շարունակել պաշտոնավարել, իսկ այ նախագահի թեկնածու չի կարող լինել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը:
«Երեւի ներսում խնդիրներ կան, չվերջացրած ինչ-որ հարցեր կան, որտեղ ինքը պարտականություններ ունի եւ չի կարող հիմա վերցնի եւ հրաժարական տա»,-ասաց նա:
Հարցին՝ Թրամփի ընտրության դեպքում ինչը կարող է փոխվել աշխարհում, այդ թվում մեր տարածաշրջանում, Արթուր Մարտիրոսյանը պատասխանեց. «պարզ է, որ ուկրաինական պատերազմի թե սկիզբը, թե շարունակությունը, թե զարգացումները, ամբողջությամբ կախված են ԱՄՆ-ից: Եթե մի պահ ԱՄՆ-ն հրաժարվեր հովանավորել Ուկրաինային եւ ասեր՝ սա մեր պատերազմը չի, պատերազմը կավարտվեր, որովհետեւ Ուկրաինան ամբողջությամբ կախված է ԱՄՆ-ի կամքից: Պարզ է, որ եթե գալիս է առաջնորդ, որն արդեն ասում է, որ այս պատերազմը չպետք է տեղի ունենար: Նա տեսնում է, որ այս պատերազմը ԱՄՆ-ի շահերից չի բխում: Դա նշանակում է, որ նա այլ կերպ է տեսնում ԱՄՆ-ի շահերը եւ դրանք շատ են տարբերվում դեմոկրատական եւ լիբերալ-գլոբալիստների պատկերացրածից:
Նույնիսկ եթե Թրամփն ընտրվի, իրենք չեն կարող անմիջապես կտրուկ շրջադարձ անել, ասելով՝ ավարտում ենք պատերազմը, չենք հովանավորում, բայց միանշանակ է, որ կվերանայվի առկա մոտեցումը եւ այդ վերանայումը հօգուտ Ուկրաինայի չի լինի»:











