Հուլիսի 25-ից մեկնարկել է Առնո Բաբաջանյան 42/5 հասցեում կառուցվող Նոր Երևան համալիրի բնակարանների վիճակահանության 2-րդ փուլը։

Հաշվի առնելով հայտերի մեծ ծավալը՝ կազմակերպիչները ապահվել են նաև առցանց գրանցման համակարգ, որի միջոցով 20-30 վայրկյանում կարելի է դառնալ ծրագրի հավակնորդ։

Ինչպե՞ս դառնալ հավակնորդ, ի՞նչ ընթացակարգով է իրականանալու վիճակահանությունը և այլ մանրամասները ներկայացնում է կառուցապտող ՄԼ ՄԱՅՆԻՆԳ ընկերությունը։

3 պարզ քայլ հավակնորդ դառնալու համար․

Քայլ 1․ Ներկայացնել առցանց հայտ www.noryerevan.com կայքի միջոցով

Քայլ 2․ Վճարել 100,000 դրամ մասնակցության վճարը 1150016957397352 հաշվեհամարին (ստացող՝ ՄԼ ՄԱՅՆԻՆԳ ՍՊԸ, նպատակ՝ Շահառուի ՀԾՀ)

Քայլ 3․ Վճարումից 24 ժամվա ընթացքում օգտահաշիվն կակտիվանում է, որից հետո մուտք գործելով www.charagayt.am կայք՝ անհրաժեշտ է ընտրել 1-20 նախընտրելի բնակարաններ և մասնակցել դրանց վիճակահանությանը։

Amio & ML Project-ին կարող են մասնակցել`

1․ Մարզերում և Երևան քաղաքում աշխատող հանրային ծառայողները

2․ Դիվանագիտական ծառայողները

3․ Պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, առևտրային կազմակերպությունների, հիմնադրամների,

ինչպես նաև` ԾԻԳ-երի աշխատակիցները

4․ Կրթության և գիտության ոլորտում աշխատող անձինք

5․ Առողջապահության ոլորտում աշխատող անձինք

6․ Հանրային ծառայությունների (էներգետիկա, գազ, ջրամատակարարում/ջրահեռացում, կապ-հեռախոսակապ) ապահովման ոլորտում աշխատող անձինք

7․ Հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների աշխատակիցներ

8․ Ամիօ Բանկ ՓԲ ընկերության հաճախորդ ֆիզիկական անձիք

Կապ ML Mining ընկերության հետ՝

Հեռախոս՝ (099) 410 009, (033) 410 009, (095) 880 009:

WhatsApp, Viber` +374 33410009

Կարճ համար՝ 8887

Կապ Ամիօ բանկի հետ՝ (010) 592020