Լույս աշխարհ է եկել հայրենիքն անձնվիրաբար պաշտպանելիս անմահացած Հայկ Թովմասյանի եղբայրը` Ռոբերտ Թովմասյանը: Այս մասին տեսանյութ է հրապարակել ՀՀ ՊՆ-ն:

Հայկ Թովմասյանն ապրում էր Ֆրանսիայում, բայց պատերազմի լուրն առնելուն պես շտապել է հայրենիքի օգնության։
Մայրը` Սեդա Սարգսյանը, պատմում է, որ չնայած հղիության ընթացքում առաջացած դժվարություններին փոքրիկը լույս աշխարհ է եկել, որովհետև ի վերուստ որոշված էր, Հայկը իրեն երազ էր եկել։

«Եկավ իմ երազին, ասացի «Հայկ էս ո՞ւր ես», ասեց «ես տենց էլ գիտեի», ասեցի «բա ո՞ւր ես», ասեց՝ «կասեմ»... Ինքը պիտի ծնվեր, ինքը պետք է լիներ, բարեխոսը Հայկս է, Աստված է տվել մեզ այս երեխային»,-ասաց մայրը։