Առանց իշխանափոխության Հայաստանի անվտանգության ապահովումն անհնար է: Դրա մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը։

Նրա գնահատմամբ՝ դրա համար կարևոր է ընդդիմության հստակ տեսակետը հայ-ռուսական հարաբերությունների, հայ-իրանական հարաբերությունների, հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցում։

«Ինչո՞ւ նույն Լուկաշենկոն՝ տրակտորիստի դեմքով, որն այժմ ԱՊՀ մասշտաբով Ժիրինովսկու դերն է ստանձնել, նախկինում նման հայտարարություններ Հայաստանի մասին չէր անում։

Հայաստանում Բելառուսի դեսպանատան վրա տարբեր բաներ նետելով՝ Հայաստանի ինքնիշխանությունը բարձրացրե՞լ է։

Ինչո՞ւ նույն արձագանքը չկա հայ ժողովրդին շարունակ վիրավորող Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ։

Ինչո՞ւ նախկինում նման բանավեճ չէինք ունենում ՌԴ ԱԳՆ-ի հետ, ինչպես հիմա։

2018-ից հետո մեր դաշնակիցների թիվն ավելացա՞վ, թե՞ պակասեց»,-հարց է տալիս Թևանյանը: