Չինաստանում մեկնարկել է 2024 թվականի մեդիա փոխանակման ծրագրի երկրորդ փուլը։ Ծրագրին, որը կազմակերպել է Չինաստանի մեդիա հաղորդակցության միջազգային կենտրոնը, մասնակցում է 94 լրագրող 86 երկրից։ Հայաստանից ծրագրին մասնակցում է NEWS.am–ի լրագրող Գայանե Ալեքսանյանը։

Լրագրողները 4 ամիս կանցկացնեն մայրաքաղաք Պեկինում ու այլ քաղաքներում, կմասնակցեն երկրում սպասվող կարևոր միջոցառումներին, կբացահայտեն Չինաստանը։