Տոկիոյի ավտոսրահը, որն այս տարի կանցկացվի «Շարժունակությունը կարող է փոխել աշխարհը» կագախոսով, բացվել է մամուլի համար:
Ինչպես փոխանցում է NEWSru.com-ը, ավտոսրահի շրջանակում միջազգային ավտոարտադրողները կներկայացնեն ավելի քան հինգ տասնյակ ավտոմեքենա: Տոկիոյի 42-րդ միջազգային ավտոսրահն այցելուների համար բաց կլինի դեկտեմբերի 3 -11-ը: Այդ ընթացում ավտոսիրողները կկարողանան ծանոթանալ Toyota-ի, Subaru-ի, Honda-ի, Nissan-ի, Mitsubishi-ի, Volkswagen-ի, BMW-ի եւ Audi-ի նոր մոդելներին:
Ավտոսրահի հսկայական տարածքում կներկայանա աշխարհի 12 երկրից 176 ընկերություն:




























