Սա լուրջ հարված է ժողովրդավարությունը, իրենց պտք չի մարդ, որը խնդիրներ է բարձրացնելու, իրենց պետք են ավագանու անդամներ, որոնք ձայն չեն բարձրացնի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը:

«Քաղաքապետարանը թաթախված է կոռուպցիայի մեջ, ամեն ինչից փող են կլպում, արդեն քրեական գործեր կան: Ավինյանը եկել է ԱՆԻՖ-ից, արդեն երկու քրգործ կա ԱՆԻՖ-ի վրա, որտեղ 6 մլրդ դրամի փոշիացում է եղել: Վարչապետն ընդունում է, որ այդտեղ խախտումներ են եղել, ու էդ մարդուն բերել նշանակել է քաղաքապետ։ իրենց կուսակցությունից: Դրա համար քաղաքն այս վիճակում է:

Ես այս երկրում ինձ խաբված եմ զգում, 2018-ին եկա, պայքարեցի, բայց այսօր ունենք նույն վիճակը: Ոն որ իմ ճակատին էշ գրված լինի, ժողովրդին էշի տեղ են դրել: Մեզ ասում են նախկին թալանչիներին կբռնենք, փողերը հետ կբերենք, բա ո՞ւր ա, ո՞ւմ եք բռնել, ինչքա՞ն եք հետ բերել: Ես վախենում եմ, որ վերջում գործարքի գնան նախկին թալանչիների հետ»,-ասաց նա:

Զարոկյանի խոսքով, եթե այստեղ թալան է կատարվում ու իրավապահները չեն գործում, նշանակում է վերեւներին մուծում են:

Հարցին՝ ինչպե՞ս կարելի է հասնել իշխանափոխության, ընդդիմադիր գործիչը պատասխանեց. «Մենք արդեն գիտենք, որ Երեւանում մեծամասնությունը դեմ է այս իշխանությանը, մնում է գյուղերում, մարզերում հասկանան: Ժողովրդի որոշումն է, բայց ժողովրդին պետք է իրազեկել: Փողոցով պայքարելով կարող է էլի պատահական մարդիկ գան իշխանության, որոնք ոչ փորձ ունեն, ոչ ողնաշար ունեն, ոչ փոփոխությունների ցանկություն ունեն: Ճիշտը ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելն է: Շատ չի մնացել ընտրություններին»: