«Խաղաղության խաչմերուկը» մեզ համար առաջին հերթին տնտեսական պրոյեկտ է, որի շահառում ոչ միայն Հայաստանն է, Հայաստանի հարեւաններն են, այլ ողջ տարածաշրջանը, որն իր մեջ ներառում է եւ Մերձավոր Արեւելքը, եւ եվրոպական երկրները, եւ արեւմտյան Ասիայի երկրները: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը:
«Սա մեծ պրոյեկտ է, որը հյուսիսի եւ Հարավի, Արեւմուտքի եւ Արեւելքի միջեւ պետք է յուրահատուկ, անխոչընդոտ, արագ տրանսպորտային տնտեսական կապեր ստեղծեի: Գործընթացի հաջողության շահառուն բազմաթիվ երկրներ են: նաեւ դա է պատճառը, որ բազմաթիվ պետություններ ողջունել են Հայաստանի կառավարության այս նախաձեռնությունը»,-ասաց նա:
Հարցին՝ ինչո՞ւ Թուրքիան, Ադրբեջանը եւ Ռուսաստանը չեն արձագանքում այս նախագծին, Պապոյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, բայց այդ գործընթացի շահառուն նաեւ այդ պետություններն են»:











