Կգնա՞ արդյոք առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Մայր Աթոռում կայանալիք Մյուռոնօրհնության արարողությանը։ Այս մասին հարցին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում անդրադարձավ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Հրավեր ստացել եմ, բայց այդ ամսաթվերին կարծեմ գործուղման եմ, դեռ վստահ չեմ»,- նշեց նա։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 28-ին և 29-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի կունենան Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունները։
Եկեղեցին արարողությանը մասնակցելու համար հրավիրել է երկրի քաղաքական ղեկավարությանը։











