London Chess Classic սուպերմրցաշարի երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով պարտվեց ամերիկացի Հիկարու Նակամուրային: Պարտիան ընթացավ մինչեւ 54-րդ քայլը: Առաջին տուրում Արոնյանը ոչ ոքի էր խաղացել անգլիացի Լյուկ Մաքշեյնի հետ: Երկրորդ տուրում Վլադիմիր Կրամնիկը սեւերով առավելության հասավ Նայջել Շորթի նկատմամբ: Ոչ ոքի ավարտվեց Դեւիդ Հաուել - Մայքլ Ադամս պարտիան: Լյուկ Մաքշեյն - Մագնուս Կարլսեն պարտիան շարունակվում է:
Տեղադրություն



























