Իրանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի շահերը եւ համընկնում են եւ ունեն ստրատեգիական հակասություններ, կան խնդիրներ եւ դրանք նաեւ կոմունիկացիաների հետ ե կապված: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ խոսելով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շուրջ զարգացումների մասին:
«Տեսեք Իրանի նախագահի եւ Իրանի պատվիրակության ելույթները ՄԱԿ-ում, հարցարզրույցները եւ կտեսնեք, որ խնդիրն ավելի բարդ ու լուրջ է: Ռուսաստանը այս պահին խուսափում է իրավիճակի որեւէ լարումից, սակայն այստեղ եւ Թուրքիայի եւ իրանի շահերը հակասում են, որովհետեւ Թուրքիան ուզում է մուտք գործել Հարավային Կովկաս, հետո Կենտրոնական Ասիա, Իրանը իր անվտանգությունը ապահովելու համար պետք է դա թույլ չտա, իսկ Ռուսաստանը փորձում է համ Իրանի, համ Թուրքիայի հետ հարաբերությունները նորմալացնել եւ սրանք ինչ-որ մակույկային հայտարարություններ են, բայց գլոբալ առումով աշխարհում մեծ կոնֆլիկտներ կլինեն մոտակա տարիներին, շատ լուրջ կոնֆլիկտներ իմ կարծիքով եւ աշխարհը երկար տարիներ դեռեւս նման ցնցումների մեջ կլինեն»,-ասաց նա՝ հավելելով, որ այդ կոնֆլիկտները հնարավոր են նաեւ մեր տարածաշրջանում, Մերձավոր Արեւելքում եւ այլն:
Անդրադառնալով ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ վարչապետի ելույթին, քաղաքագետն ասաց, որ այն ծիծաղելի էր. «Դա ծաղրածուի ելույթ էր, ոչ մի բան քեզանից չներկայացնելով, դու աշխարհին կոչով ես հանդես գալիս, իրականում դա պարտված երկրի ղեկավարի ելույթ էր, որը ընդունում էր իր պարտությունը միայն խաղաղություն մուրալու համար, որ Հայաստանին չշարունակեն ավելի վատ բաներ անեն: Նա պարտված մարդ էր, որն ասում էր, ես պարտվել եմ, խնդրում եմ ինձ խնայեք, ես մեղք եմ, եւ Ադրբեջանի նախագահի ելույթը, որն ասում էր՝ ես հաղթող եմ, ամեն ինչ լինելու է իմ պայմաններով»,-ասաց նա:
Անդրադառնալով խաղաղության պայմանագրին, քաղաքագետը նշեց, որ կան կետեր, որոնք վերաբերում են ՀՀ-ին եւ Ադրբեջանին եւ կան կետեր, որոնք աշխարհաքաղաքական նշանակություն ունեն. «Ուրեմն այն կետերը, որոնք վերաբերում են ՀՀ-ին եւ Ադրբեջանին, Հայաստանն ասում է՝ ես պատրաստ եմ ստորագրելու, այնտեղ գրած է Ալմաթայի սկբունքներով, հետո ուրիշ սկզբունքներով: Աշխարհին չի հետաքրքրում, թե քանի գյուղ էս կողմ կլինի, կամ էն կողմ կլինի, հիմա եթե Հայաստանը պատրաստ է իր տարածքներից ինչ-որ մասեր զիջել, դա արդեն Հայաստանի որոշումն է: Այլ հարց, երբ հարցը վերաբերոմ է Սյունիքին,դ ա արդեն խնդիրներ են, որը վերաբերում են Ռուսաստաբի, Իրանի, Թուրքիայի, ԱՄՆ-ի համար; Հիմա Նիկոլ Փաշինյանն ասում է՝ այն կետերը, որտեղ ես ձեզ ամեն ինչ տալու եմ, դա մենակ մեզ է վերաբերում, դա կարող ենք ստորագրել, իսկ այն մասո ես ի վիճակի չեմ ստորագրել, որովհետեւ դա պատերազմի բուն է»,-ասաց նա:
Քաղաքետը նշում է, որ Ադրբեջանին գլխավորապես հետաքրքրում է Սյունիքը որպես ռազմական հաղորդակցության ժամանակ. «Ադրբեջանում հասկանում են, որ գալու է մի պահ, հնարավոր է, Ադրբեջանը Իրանի եւ Ռուսաստանի միջեւ 3 մասի բաժանվի եւ իրենց համար, այո, պետք է Թուրքիայի օգնությունը, նաեւ ՆԱՏՕ-ի, վախենում է մասնատումից եւ հիմա պահն է օգտագործել եւ իրենց Սյունիքի միջանցքն է հետաքրքիր»:











