ՀՀ ոստիկանապետ Արամ Հովվհաննիսյանը Հանրային հեռուտաընկերության մոտ մեծաքանակ ոստիկանական մեծաքանակ ուժեր կենտրոնացնելը մեկնաբանեց նրանով, որ  շենքը հատուկ պահպանվող օբյեկտ է:

Դիտարկմանը, թե 2018 թվականին հանրային ռադիոն արդյոք հատուկ պահպանման օբյեկտ չէր, որ ցուցարարները Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դուռը կոտրեցին եւ ներս մտան, ոստիկանապետն ասաց, որ պետք չէ համեմատել:

Նշենք, որ այն ժամանակ Արամ Հովհանիսյանը Կենտրոն վարչական շրջանի  ոստիկանապետն էր:

«Ոչ մեկին օրենք խախտել չի կարելի, չենք  թողնի օրենք խախտեն: Այն ժամանակ ոստիկանություն չի եղել հանրային ռադիոյի մոտ»,-ասաց նա: