Հանրային հեռուստաընկերության տնօրեն Հովհաննես Մովսիսյանն է մոտեցել Բագրատ Սրբազանին և աջակիցներին եւ առաջարկել հարցազրույցի ուղեկցել, որտեղ կարող է նաեւ Սրբազանը հնչեցնել իր ուղերձը:

«Առաջարկում եմ հարցազրույց՝ ուղիղ եթերում, և եթե ուղերձ տալու ցանկություն կա, կարող ենք հնարավորություն տալ այդ հարցազրույցի ընթացքում հղել այդ ուղերձը»,-ասել է Մովսիսյանը՝ նշելով, որ անձամբ կուղեկցի Սրբազանին հեռուստաընկերություն:

Նա նաեւ նշել է, որ չնայած ոչ աշխատանքային ժամ է, սակայն ինքը աշխատակիցներին խնդրել է մնալ, որ կարողանան կազմակերպել հարցազրույցը:

Շարժման մասնակիցներից Կարեն Բեքարյանը պատասխանելով առաջարկին ասել է, որ իրենք ուղերձի հնարավորություն են ցանկանում, չեն ցանկանում հարցազրույց տալ հեռուստաընկերության հաղորդավարներին: