Բագրատ Սրբազանը համաձայն է հանդես գալ 25 րոպեանոց ուղերձով և կարճ հարցազրույց տալ։ Նրա հետ Հանրային հեռուստաընկերություն կմտնեն Գառնիկ Դանիելյանը, Էդգար Ղազարյանը և Կարեն Բեքարյանը։

Նշենք, որ մինչ այդ ընդհարում եւ լեզվակռիվ տեղի ունեցավ Բագրատ Սրբազանի եւ ոստիկանապետի միջեւ:

Նշենք, որ հանրային հեռուտսաընկերության տնօրենն առաջարկել է  Բագրատ Սրբազանին հարցազրույց տալ ուղիղ եթերում եւ հնչեցնել իր ուղերձը: