Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հանդես է գալիս ուղերձով՝ դիմելով ժողովրդին։
Նա նաեւ համաձայնել է կարճ հարցազրույց տալ: Նրա հետ Հանրային հեռուստաընկերություն են մտել Գառնիկ Դանիելյանը, Էդգար Ղազարյանը և Կարեն Բեքարյանը։
Նշենք, որ Հանրային հեռուստաընկերության տնօրենը ցուցարարների հասնելուն պես իջել էր նրանց ընդառաջ եւ առաջարկել հարցազրույց տալ՝ այդ ընթացքում նաեւ հնչեցնել ուղերձը: Մի քանի րոպե տեւած բանակցություններից հետո Բագրատ Սրբազանը համաձայնեց, նշելով, որ հարցազրույցը կարճ է լինելու:
Նշենք,որ հաղորդավար Պետրոս Ղազարյանը ուղիղ եթերում տաղավարում սպասում Բագրատ Սրբազանին՝ հարցազրույց անցկացնելու համար:











