Չկար մի արցախցի, որը մի երեք բարեկամ չունենար Հայաստանում: Կան քաղաքական գործիչներ, լրատվամիջոցներ, որ ուղեղները թափած է, չեն հասկանում, որ անընդհատ այդ ժողովրդին թիրախավորելը ըմբոստության է բերելու: Մի արեք դա, խնդրում եմ, մի գնացեք էդ ճանապարհով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը:

«Դուք փորձեք էդ մարդկանց ինտեգրել նորմալ, ոչ թե խոչընդոտներ ստեղծել, ասել՝ դուք ՀՀ քաղաքացի չեք: Մի կողմից ասում ես՝ քաղաքացի չես, մյուս կողմից ասում ես՝ արի իմ բանակում ծառայի: Հետո հայտարարում են, թե բաբայանին խոդ տվեցին, հեսա մեր դեմ է դուրս գալիս, իշխանությունն արեց: Ոչ մեկը չի արել: Ինձ ոչ ոք չի կարող  ասել՝ ես ինչ անեմ»,-ասաց նա:

Հարցին՝ ո՞ւմ խաղն եք տանում, Բաբայանը պատասխանեց. «Ես միշտ տարել եմ իմ խաղը, իմ ազգի խաղը, իմ ժողովրդի շահերից: Ուրիշ ոչ մի խաղ ես չեմ խաղում: Ես հայտարարել եմ՝ ինչ ուղղություն եմ ես տեսնում, եթե այլ տեսակետ ունեցող կա, թող գան, կլոր սեղանի շուրջ բանավիճեն եւ համոզեն, որ ես ճիշտ չեմ»: