Պատահական չէ, որ «Այգի» բիզնես կենտրոնն այսպիսի անուն է ստացել. եզակի գրասենյակային շենքը համապատասխանում է միջազգային բնապահպանական չափանիշներին և շրջապատված է հիասքանչ այգով: Այն գտնվում է պատմական Նորագյուղ թաղամասում՝ Հաղթանակի կամրջից և վերակառուցված Կարմիր կամրջից ոչ հեռու. մի կողմից՝ Երևանի կենտրոնում, մյուս կողմից՝ բիզնես կենտրոնում այնպիսի զգացողություն կլինի, ասես այն գտնվում է ինչ-որ տեղ քաղաքից դուրս՝ բնության գոտում։
Բիզնես կենտրոնի համահիմնադիր Հարություն Պետրոսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ շենքի կառուցապատումն արդեն ավարտված է. այժմ ընթանում են ներքին հարդարման եւ բակի հարդարման աշխատանքները, և 2025 թվականի ամենասկզբին այն կբացի իր դռներն ընկերությունների առաջ, որոնք կցանկանան իրենց աշխատակիցներին տեղավորել Երևանի ամենահարմարավետ և արդիական բիզնես կենտրոններից մեկում։
Ինչո՞ւ է «Այգին» հիանալի լուծում ՏՏ ընկերությունների համար
«Այգի» բիզնես կենտրոնը A դասի պրեմիում գրասենյակային շենք է, որը շատ հարմար կլինի առաջին հերթին ենթակառուցվածքների առկայության, անխափան էլեկտրամատակարարման, լավ օդափոխության, լուսավորության և իրենց աշխատակիցների համար հարմարավետ պայմանների բարձր պահանջներ ունեցող ՏՏ ընկերությունների համար։
4 հարկանի շենքը բավականին ընդարձակ է և այնտեղ կարող է աշխատել առնվազն 1500-2000 մարդ, ուստի նույնիսկ մեծ թիմեր ունեցող խոշոր ընկերությունները տարածություն կունենան իրենց աշխատակիցներին տեղավորելու համար:
Եվս մեկ կարևոր փաստ՝ շենքը ոչ միայն «կանաչ» է և համապատասխանում է միջազգային բնապահպանական չափանիշներին, այլև անվտանգ և սեյսմակայուն. այն կարող է դիմակայել մինչև 9 բալանոց երկրաշարժի: Ունի նաև ինչպես ներքին, այնպես էլ արտաքին սանդուղքներով հարթակներ, որոնցով անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի մարդկանց տարհանել։
«Կանաչ» շենք՝ BREEAM չափանիշներին համապատասխան
«Այգի» բիզնես կենտրոնի շենքը Հայաստանի եզակի շինություններից է, որը համապատասխանում է BREEAM (Building Research Establishment Environmental Assessment Method) չափանիշներին։ Այն միջազգայնորեն ճանաչված հավաստագրման համակարգ է, որով գնահատվում է կառույցների կայունությունն ու Էկոլոգիական արդյունավետությունը: Այն գնահատում է նախագծերը՝ հիմնված տարբեր չափանիշների վրա, ինչպիսիք են էներգաարդյունավետությունը, ջրի օգտագործումը, ազդեցությունը մարդու առողջության ու բարեկեցության և շրջակա միջավայրի վրա:
«Այգի» շենքը ոչ միայն էներգաարդյունավետ է, այլև ամբողջությամբ սնուցվում է մոտակայքում կառուցված արևային էլեկտրակայանից: Այն նաև խնայում է մեկ այլ շատ արժեքավոր ռեսուրս՝ ջուրը. բոլոր զուգարանները հագեցած են եզակի ծորակներով, որոնք նվազեցնում են ջրի ծախսը 70%-ով: Ավելին, շենքում վերամշակվում են անձրևաջրերը և պոտենցիալ խմելու ջրի փոխարեն այն օգտագործում զուգարանների ողողման համար:
Շենքը հագեցած է նաև օդափոխության յուրահատուկ համակարգով։
«Մենք ուսումնասիրություն ենք կատարել և պարզել, որ շատ բիզնես կենտրոններում մաքուր օդի խնդիր կա՝ աշխատողների համար օդը չի բավականացնում, ինչը անհարմարավետություն է առաջացնում, ոմանց համար կարող են գլխացավեր և այլ խնդիրներ առաջանալ։ Յուրաքանչյուր տարածքի համար ունենք անհատական օդափոխման համակարգեր, որոնք հագեցած են թթվածնի տվիչներով և ավտոմատ միանում և անջատվում են՝ կախված հանգամանքից, թե քանի մարդ կա սենյակում և որքան օդ է անհրաժեշտ տվյալ պահին։ Եթե սենյակում ոչ ոք չկա, ավտոմատ անջատվում են, իսկ եթե շատ մարդ կա, միանում են ու անհրաժեշտ ծավալի օդ ապահովում»։
Այս ամենը «Այգին» դարձնում է Հայաստանի «ամենականաչ» բիզնես կենտրոններից մեկը։
«Մենք ցանկանում էինք, որ մեր նախագիծը դառնա օրինակ, որ Հայաստանում հնարավոր է «կանաչ» շենքեր կառուցել, և դա իրական է և իրատեսական: Նման շենք կառուցելու համար սովորաբար ավելի շատ ռեսուրսներ և մասնագիտական գիտելիքներ են պահանջվում, շինարարության ինքնարժեքը նույնպես աճում է, բայց երկարաժամկետ հեռանկարում շենքի շահագործման ծախսերը նվազում են. մասնավորապես՝ այն քիչ ջուր է օգտագործում, էլեկտրաէներգիա է ստանում արևային մարտկոցներից և այս ամենը նվազեցնում է դրա բացասական ազդեցությունը շրջակա միջավայրի վրա»,- պարզաբանեց Հարություն Պետրոսյանը։
Ինչո՞ւ ամենամեծ ավտոկայանատեղի ունեցող բիզնես կենտրոնը չի վատթարացնի խցանումների վիճակը
Երևանի փողոցներում իրավիճակն այսօր բավականին բարդ է, և խցանումները վաղուց դարձել են քաղաքի կենտրոնում ապրող և աշխատող մարդկանց կյանքի անբաժանելի մասը։ Սակայն նոր բիզնես կենտրոնը, ըստ այն կառուցապատողների, չի վատթարացնի իրավիճակը և չի նպաստի նոր խցանումների առաջացմանը։ «Այգի» բիզնես կենտրոնում գտնվող ավտոկայանատեղին ամենամեծերից է, այն նախատեսված է ավելի քան 440 մեքենայի համար:
Այս ավտոկայանատեղիում հնարավոր կլինի կայանել ոչ միայն մեքենաներ, այլ նաև հեծանիվներ և սկուտերներ։ Հաշվի առնելով, որ վերջինների ժողովրդականությունը նկատելիորեն աճում է հատկապես ՏՏ ոլորտում աշխատող մարդկանց շրջանում, կարելի է ակնկալել, որ ժամանակի ընթացքում ավելի ու ավելի շատ մարդիկ կնախընտրեն աշխատանքի գնալ տեղաշարժի այլընտրանքային միջոցներով, ինչը կթեթևացնի քաղաքի փողոցների ծանրաբեռնվածությունը և կնպաստի օդ արտանետվող ածխաթթու գազի և այլ թափոնների ծավալի նվազմանը:
Հեծանվով կամ սկուտերով «Այգի» հասնելը, հավանաբար, ավելի հարմար կլինի, քան մյուս բիզնես կենտրոններ, քանի որ կան հատուկ ուղիներ դրանց հարմարավետ երթեւեկության համար։
Ավելին, «Այգի» կարելի է հասնել նաեւ հասարակական տրանսպորտով. մոտակա կանգառը բիզնես կենտրոնից հեռու է ընդամենը 350 մետրով:
«Այգիի» ավտոկայանատեղին հագեցած է նաև էլեկտրական ավտոմեքենաների լիցքավորման 16 կայաններով։ Այս ամենը, անշուշտ, կուրախացնի նրանց, ովքեր նախընտրում են էկոլոգիապես ավելի մաքուր տրանսպորտի տեսակներ:
Այգի, ամֆիթատրոն, մարզասրահ, սրճարան
Բացի հարմարավետ գրասենյակային տարածքներից, «Այգի» բիզնես կենտրոնն առաջարկում է նաև մի ամբողջ շարք հանգստի գոտիներ, ներառյալ սրճարանը, որտեղ կարելի է նստել ընկերների կամ գործընկերների հետ, մարզասրահ, որտեղ կարելի է մարզվել աշխատանքից հետո, ինչպես նաև մեծ ու գեղեցիկ այգի, որտեղ ազատ ժամանակ կարող եք զբոսնել։
Պարտեզում, ինչպես պատմեց Հարություն Պետրոսյանը, գործելու է նաև հունական ոճի յուրօրինակ ամֆիթատրոն, որտեղ կարելի է անցկացնել տարբեր միջոցառումներ։ Պարտեզի համար այնպիսի բույսեր են ընտրվել, որ որոնք հարմարեցված են տեղի կլիմայական պայմաններին, չեն պահանջում բարդ խնամք և մեծ քանակությամբ ջուր, բայց միևնույն ժամանակ աչք շոյող է և ստեղծում են հաճելի մթնոլորտ։
«Երբ նախագծում էինք այս բիզնես կենտրոնը, մենք ուզում էինք, որ մարդիկ, որոնք այստեղ աշխատելու են, այնպիսի զգացողություն ունենան, որ իրենք քաղաքից դուրս են գտնվում, թեև շենքը Երևանի հենց կենտրոնում է։ Մենք ցանկանում էինք ստեղծել մի վայր, որտեղ մարդիկ իրենց այնքան հանգիստ ու հարմարավետ զգան, որ առավոտյան կցանկանան որքան հնարավոր է շուտ հասնեն աշխատավայր»,- ասաց նախագծի համահիմնադիրը։











