Այո, ինչ պատասխան ուղարկել են, քանի որ պետական մարմինները պարտավոր են ներկայացնել տեղեկատվություն ՄԻՊ-ին, բայց այս պահին գործ ունենք ընթացող քրեական վարույթի քննության հետ, հետեւաբար, հիմնական հարցը այստեղ նախաքննական գաղտնիքին վերաբերող հարցն է որի վերաբերյալ ինձ եւս փոխանցվել է: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին,  Կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով հունիսի 12-ին Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկում ոստիկանության կողմից ցուցարարների դեմ կիրառած հատուկ միջոցին, թե ի վերջո ինչ է կիրառվել:

«Ես հաղորդակցվել եմ գործընկերների հետ՝ թե ՆԳ նախարարության, թե քննչական համապատասխան մարմնի, համարում եմ, որ շատ կարևոր կլինի, որ հանրությանը հասանելի դառնա այդ տեղեկությունը: Երբ որ կունենամ այս հարցի վերաբերյալ արդյունքներ, բոլորին կտեղեկացնեմ:

Տեղեկատվությունը ես ունեմ, բայց նախաքննական գաղտնիքի հետ կապված հարցն է: Ես հույս ունեմ, որ պատշաճ մակարդակով խնդիրը լուծում կստանա: Այս փուլում հրապարակելու բան չունեմ»,- ասաց նա: