ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը համաժողովին:
Նա համաժոողվին ներկայացնում է Խաղաղության խաչմերուկ նախագիծը: Համաժողովին ներկա են ՀՀ ԱԳ նախարարը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարը, ՔՊ-ական պատգամավորներ, նախարարներ եւ միջազգային փորձագետներ:
Փաշինյանը նախագիծը ներկայացնելուց բացի նաեւ հայտարարել է, որ ՀՀ-ն պատրաստ է վաղվանից սկսել հաղորդակցությունների ապաշրջափակումը:











